Home » 2011 » Օգոստոս » 27 » Օգոստոսի 31-ին տեղի կունենա էլիտար մարզիչների 13-րդ համաժողովը
20:09
Օգոստոսի 31-ին տեղի կունենա էլիտար մարզիչների 13-րդ համաժողովը

 ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 31-ի երեկոյան ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի կունենա էլիտար մարզիչների թվով 13-րդ համաժողովը: Եվրոպական մի շարք ակումբների գլխավոր մարզիչները համաժողովի ժամանակ կքննարկեն վերջին ժամանակներս եվրոպական ֆուտբոլում տեղի ունեցող դեպքերը և մտքերով կփոխանակվեն առաջացած խնդիրների վերացման տարբերակները, որոնք խանգարում են, որպեսզի ֆուտբոլը ևս մեկ աստիճանով բարձրանա դեպի կատարելություն և արդարություն: Համաժողովը տեղի է ունենալու Նիոնում, որտեղ հրավիրված կլինեն աշխարհի բոլոր լավագույն մարզիչնրը: Այս պահի դրությամբ իրենց համաձայնությունն են տվել այնպիսի մասնագետներ, ինչպիսիք են Ալեքս Ֆերգյուսոնը ("Մանչեսթեր Յունայթեդ"), Անդրե Վիլլաշ-Բոաշը ("Չելսի"), Խոսեպ Գվարդիոլան ("Բարսելոնա"), Ռոյ Հոջսոնը ("Վեստ Բրոմվիչ"), Ռեի Գարդը ("Լիոն"), Դիդյե Դեշամը ("Օլիմպիկ"), Մասիմիլիանո Ալեգրին ("Միլան"), Ռալֆ Ռանգնիկը ("Շալկե 04"), Թոմաս Շաաֆը ("Վերդեր"), Ֆրանկ դե Բուրը ("Այաքս"), Ժորժ Ժեզուսը ("Բենֆիկա"), Ջան Պիերո Գասպերինին ("Ինտեր"), Ֆելիքս Մագաթը ("Վոլֆսբուրգ"), Վիտոր Պերեյրան ("Պորտու"), Միրչա Լուչեսկուն ("Շախտյոր"), Ունայի Էմերին ("Վալենսիա"), Տորստեն Ֆինկը ("Բազել") և Ռուդի Գարսիան ("Լիլլ"):

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 420 | Added by: Hayk | Tags: Խոսեպ Գվարդիոլա, ՈՒԵՖԱ, Նիոն, գլխավոր մարզիչ, էլիտար մարզիչներ համաժողով, Մասիմիլիանո Ալեգրի, Անդրե Վիլլաշ-Բոաշ, շտաբ-բնակարան, մամուլի ծառայություն | Rating: 5.0/2
Total comments: 0