13:19 Օլիվյե Ժիրուն խոստանում է շատ գոլեր խփել | |
Լոնդոնի "Արսենալի" ֆրանսիացի նորեկ Օլիվյե Ժիրուն հայտարարել է, որ ինքը "զինագործ" չի դարձել, որպեսզի դառնա թիմից հեռացած Ռոբին վան Պերսիի փոխարինողը: Բացի այդ` խաղացողը կոչ է արել թիմի երկրպագուներին մի փոքր ավելի համբերատար գտնվել և օգնել իրեն հարմարվելու "Արսենալի" ֆուտբոլային ձեռագրին: "Ես անգամ "Մոնպելյեի" կազմում առաջին իսկ խաղում գոլի հեղինակ չեմ դարձել: Դեռևս աչքի ընկնելու համար հարմար առիթ չի եղել: "Արսենալի" կազմում խաղալով` ես շատ հնարավորություններ կունենամ շատ գոլեր խփելու, քանի որ Անգլիայում լավ արագ են ֆուտբոլ խաղում: Վան Պերսին հոյակապ էր խաղում այս թիմում, սակայն ես չեմ եկել նրան փոխարինելու, ավելին` դրա կարիքն էլ չկա: Ես դեռ հարմարվում եմ թիմի խաղաոճին: Եթե մի փոքր երկրպագուները համբերեն, ապա կտեսնեն, թե ինչերի է ընդունակ ներկայիս "Արսենալը": Ես դեռ շատ գոլեր կհեղինակեմ այս մրցաշրջանում: Ես պետք է նաև շատ խաղամ, որպեսզի հասկանամ ներկայիս խաղընկերներին ու վստահ լինեմ",- ասել է Օլիվյե Ժիրուն:
| |
|
Total comments: 0 | |