Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" 31-ամյա հարձակվող Մայքլ Օուենն իր երիտասարդ խաղընկեր Չիչարիտոյի մեջ տեսնում է իր երիտասարդ տարիները: "Նայում եմ Խավյերին և տեսնում երիտասարդ տարիներս: Չիչարիտոն օժտված է իսկական հարձակվողի բնատուր ուժով, նա կարողանում է հայտնվել ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում: Իսկ Ռունին ու Բերբատովը լրիվ այլ ֆուտբոլ են խաղում: Վստահ եմ, որ Չիչարիտոն տարիների ընթացքում ավելի է վարպետանալու",-անգլիացի 31-ամյա հարձակվողի խոսքերն է մեջբերում "Մանչեսթեր Յունայթեդի" պաշտոնական կայքը: Նշենք, որ Չիչարիտոն նոր 5-ամյա պայմանագիր է ստորագրել մանկունիական ակումբի հետ:
|