Անգլիական "Սթոք Սիթիի" գլխավոր մարզիչ Թոնի Պուլիսը երեկ հայտարարել է, որ "Մանչեսթեր Յունայթեդի" արդեն նախկին խաղացող Մայքլ Օուենը կարող է մոտ օրերս հայտնվել իր թիմի կազմում: "Բոլորին հայտնի է, որ Օուենը հեռացել է "Յունայթեդից", քանի որ թիմը չի ցանկացել նրան նոր պայմանագիր առաջարկել: Բոլորն էլ լավ գիտեն, թե ինչերի է ընդունակ 32-ամյա այդ խաղացողը",- ասել է Թոնի Պուլիսը:
|