Նախորդ տարի պորտուգալական "Պորտուի" և արգենտինական "Վելեսի" միջև կայացավ համաձայնություն, ըստ որի՝
պորտուգալական ակումբը, չորս միլիոն եվրոյի դիմաց ձեռք բերեց արգենտինացի
ֆուտբոլիստ Նիկոլաս Օտամենդիի տրանֆերային իրավունքների
50%-ը: Համաձայնությունը նախատեսում էր, որ մեկ տարի հետո, "Պորտու" պետք է
վճարեր ևս չորս միլիոն եվրո, որպեսզի գներ արգենտինացի ֆուտբոլիստի
տրանսֆերային իրավունքների նաև մյուս մասը: Այժմ արդեն տրանսֆերային գործընթացը սկսվել է և շուտով Օտամենդին կդառնա պորտուգալական գրանդի լիարժեք ֆուտբոլիստ:
|