10:08 Օզբիլիսն ու Յուրան «իրար միս են ուտում» | |
![]() Մեր ազգային ընտրանու հարձակման առաջատար Յուրա Մովսիսյանը բավականին կոշտ պատասխան է տվել Արասի՝ վերոնշյալ այդ հայտարարությանը. "Ընդհանուր առմամբ իմ թիմը լավ խաղաց: Երկակի զգացողություններ ունեմ խաղից: Մի կողմից տնային խաղում միավորներ կորցրինք, մյուս կողմից՝ կարող էինք նաև պարտվել, բայց վերականգնեցինք հաշվի հավասարակշռությունը: Չեմ կարծում, թե "Սպարտակը" վատ ֆուտբոլ էր խաղում: Չեմ հիշում, թե արդյոք երբևէ խաղացել եմ Օզբիլիսի դեմ, սակայն կարծում եմ, որ նրա գոլը միմիայն բախտի գործոնի արդյունքում ստացվեց, թեև հրաշալի էր, անշուշտ: Եթե այդ նույն դիրքից նա միլլիոն անգամ էլ հարվածի, ապա հաստատ չի կարող գոլի հեղինակ դառնալ: Տնային վերջին 3 խաղերում 5 միավոր ենք վաստակել, ինչը շատ քիչ է. պետք է ավելի շատ միավորներ վաստակել և առաջ շարժվել: Հարկավոր է վերջ տալ սխալվելուն": Մի՞թե վերոնշյալ երկուստեք «հաճոյախոսությունները» չեն խոսում նաև այն մասին, որ Հայաստանի ազգային հավաքականում ինչ-որ խնդիրներ կան, իսկ հայ ֆուտբոլիստները փորձում են իրար «հասկացնել» այդ ամենը մամուլի միջոցով: Ինչևէ, երևի թե, լռեք: | |
|
Total comments: 0 | |