Home » 2012 » Օգոստոս » 4 » Օզբիլիսը կարող է տեղափոխվել Ռուսաստան
07:40
Օզբիլիսը կարող է տեղափոխվել Ռուսաստան
 Ինչպես հայտնում են ռուսական մարզական հայտնի լրատվամիջոցները, "Պրեմիեր լիգայի" ներկայացուցիչ Կրասնոդարի "Կուբանը" մտադիր է ձեռք բերել հոլանդական "Այաքսի" հայազգի եզրային հարձակվող Արազ Օզբիլիսին, ում տրանսֆերի իրագործման համար ռուսական ակումբի ղեկավարությունը արդեն պատրաստ է շուրջ 2 մլն եվրո վճարել հոլանդական կողմին: "Կուբանի" ղեկավարներն արդեն սկսել են բանակցություններ վարել 22-ամյա խաղացողի հետ և, ամենայն հավանականությամբ, նրան կառաջարկեն 4 տարվա պայմանագիր: Անցած մրցաշրջանում "Այաքսի" գլխավոր թիմի կազմում 12 հանդիպման մասնակցած և 1 գոլի հեղինակ դարձած արագաշարժ ֆուտբոլիստը ներկա պահին դեռևս ուսումնասիրում է ռուսական կողմից ստացված առաջարկը:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 344 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0