Ամստերդամի "Այաքսը" երեկ հերթական ստուգողական հանդիպումն է անցկացրել նորվեգական ֆուտբոլի առաջատար "Ռեգենսբուրգի" հետ: Այդ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի 0-0 հաշվով: Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Արազ Օզբիլիսն "Այաքսի" մեկնարկային կազմում է դուրս եկել ասպարեզ և փոխարինվել է միայն ընդմիջմանը: Ավելացնենք, որ Հոլանդիայի ազգային առաջնությունը մեկնարկում է միայն օգոստոսի 5-ին, իսկ "Այաքսն" առաջին հանդիպումն անցկացնելու է օգոստոսի 7-ին:
|