Home » 2012 » Հունիս » 17 » Օզիլ. "Գերմանիան "Ռեալի" պես է խաղում"
09:01
Օզիլ. "Գերմանիան "Ռեալի" պես է խաղում"
 Գերմանիայի ազգային ընտրանու և Մադրիդի "Ռեալի" հարձակվողական ոճի խաղացող Մեսութ Օզիլը երեկ համեմատել է իր ազգային հավաքականի և ակումբի խաղաոճերը ու բազմաթիվ նմանություններ է տեսել: "Ես դեռ կարող եմ ավելացնել, քանի որ զարգանալու տեղ շատ ունեմ: Ես զգում եմ, որ իմ կարողություններից վեր էլ պատրաստ եմ թռչել հետագայում, երբ իմ ողջ պոտենցիալն օգտագործած լինեմ: Կփորձեմ հետագա խաղերում ավելի լավ հանդես գալ: Ինչ մնում է թիմին, ապա ես հպարտանում եմ նրանով: Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, անգամ Իսպանիան չեն կարողացել 6 միավոր հավաքել, իսկ մենք կարողացել ենք հաղթել թե՛ պորտուգալացիներին, թե՛ հոլանդացիներին: Հուսով եմ` դանիացիներին էլ կկարողանանք հաղթել: Գերմանիայի ընտրանին "Ռեալի" պես է խաղում, իսկ դա ինձ շատ է դուր գալիս",- ասել է Օզիլը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 389 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0