Home » 2011 » Սեպտեմբեր » 3 » Օզիլ. "Մենք կարող ենք հանգիստ մրցակցել "Բարսելոնայի" հետ"
11:22
Օզիլ. "Մենք կարող ենք հանգիստ մրցակցել "Բարսելոնայի" հետ"
Մադրիդի "Ռեալի" և Գերմանիայի ազգային հավաքականի առաջատար կիսապաշտպան Մեզութ Օզիլը գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցի ժամանակ պատմել է մադրիդյան ակումբի ընթացիկ մրցաշրջանի հեռանկարների մասին: "Իսպանիայի "Սուպերգավաթի" հանդիպումներում Դուք կարող էիք տեսնել, որ մենք շատ մոտ ենք "Բարսելոնային" և կարող ենք հանգիստ մրցակցել նրանց հետ: Հետաքրքիր կլինի դիտել մեր հետագա պայքարը: Կարծում եմ՝ մենք կարող ենք այս տարի երեք տիտղոս նվաճել: Հիմա "Ռեալն" ուժեղացել է, ֆուտբոլիստներն ավելի լավ են հասկանում միմյանց խաղադաշտում: Ի տարբերություն նախորդ մրցաշրջանի՝ մենք մեկ քայլ առաջ ենք կատարել",-Օզիլի խոսքերն է մեջբերում իսպանական AS պարբերականը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 390 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0