Home » 2012 » Փետրվար » 3 » Օզիլն արդեն մտածում է կարիերայի ավարտի մասին
09:49
Օզիլն արդեն մտածում է կարիերայի ավարտի մասին
 Գերմանիայի ազգային հավաքականի և Մադրիդի "Ռեալի" երիտասարդ ու բավականաչափ փորձառու կիսապաշտպան Մեսուտ Օզիլը, ով կարծես թե կամաց-կամաց վերագտնում է իր նախկին խաղը, լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ցանկանում է կարիերան ավարտել հենց "Արքայական ակումբի" կազմում: Հեղինակավոր Goal.com սպորտային պորտալը մեջբերում է "սերուցքային" Օզիլի խոսքերը. "Ֆուտբոլային ճանապարհն անկանխատեսելի է, և առջևում ես դեռ շատ տարիներ ունեմ: Սակայն եթե ամեն ինչ կախված լինի միայն ինձանից, ապա մինչև կարիերայիս ավարտը կցանկանայի խաղալ միայն "Ռեալում": Դա մի երջանկություն է, երբ զգում ես, որ այսպիսի հիանալի ակումբի մի մասնիկն էս լինում: Սակայն, ասեմ, այստեղ խաղալն այդքան էլ հեշտ չէ: Նույնիսկ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներն այստեղ մրցակիցներ ունեն և չեն կարող խույս տալ մրցակցությունից: Դրա հիմնական պատճառը մամուլն է, քանի որ վերջիններիս պատճառով թիմը միշտ գտնվում է մեծ ճնշման ներքո":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 547 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0