20:18 Օզիլը կարող էր խաղալ "Ինտերում" | |
Մադրիդի "Ռեալի" կենտրոնական կիսապաշտպան Մեզութ Օզիլը երեկ հայտարարել է, որ ժամանակին ինքը կարող էր տեղափոխվել իտալական "Ինտեր": Ըստ Մեզութ Օզիլի՝ ինքը 2010թ.-ին մի քանի առաջարկներ էր ստացել թոփ մակարդակի ակումբներից: "Սակայն Մադրիդ տեղափոխությունն ամենաճիշտն էր: Սա աշխարհի ամենալավ ակումբն է, որտեղ երազում են խաղալ բոլորը: Ես ուզում եմ մինչև կարիերայիս ավարտն աշխատել հենց այստեղ: Դեռ 23 տարեկան եմ և կարող եմ զարգացնել ունակություններս: Ես այժմ կենտրոնացած եմ "Ռեալի" կազմում հաջող ելույթներ ունենալու վրա",- ասել է գերմանացի ֆուտբոլիստը:
| |
|
Total comments: 0 | |