Home » 2011 » Օգոստոս » 22 » Օլիչը կրկին շարքից դուրս մնաց
15:49
Օլիչը կրկին շարքից դուրս մնաց

Ինչպես հայտնում է գերմանական "Բավարիայի" պաշտոնական կայքը, թիմի խորվաթ հարձակվող Իվիցա Օլիչը ծանր վնասվածք է ստացել "Բունդեսլիգայի" 3-րդ տուրի "Համբուրգի" հետ հաղթական խաղի (Խմբ. հանդիպումն ավարտվել է բավարացիների խոշոր 5-0 հաշվով հաղթանակով) ժամանակ: Նշվում է, որ խաղացողը վնասել է ծնկահոդային ջիլերը և ստիպված կլինի ապաքինման համար ծախսել 4-ից 6 շաբաթ: Նշենք, որ սա Օլիչի երկրորդ անընդմեջ լուրջ վնասվածքն է. ավելի վաղ խաղացողը վնասել էր մենիսկը և ստիպված էր մոտ կես տարի վերականգնողական կուրսեր անցնել:
Վերջում հավելենք, որ
"Համբուրգի" հետ խաղում, երբ Օլիչն էլ գոլի հեղինակ դարձավ, խորվաթ խաղացողը վերջին 9 ամսում իր երկրորդ պաշտոնական խաղն էր անցկացնում:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 538 | Added by: Hartsat | Tags: պաշտոնական, Համբուրգ, Իվիցա Օլիչ, Բավարիա, Բունդեսլիգա, տուր, վնասվածք, հարձակվող | Rating: 5.0/2
Total comments: 0