Անգլիական "Սանդեռլենդի" նոր գլխավոր մարզիչ է նշանակվել անգլիացի մասնագետ Մարտին Օ'Նիլը: "Ասթոն Վիլայի" նախկին գլխավոր մարզիչը 3 տարվա պայմանագիր է կնքել "Սև կատուների" հետ, ինչից հետո փոքրիկ ասուլիս է ունեցել լրատվամիջոցների համար. "Ես գիտեի, որ "Սանդեռլենդը" ուժեղ թիմ է և դրանում համոզվեցի վերջին ժամանակներում հետևելով նրանց մարզումներին ու խաղին: Հուսով եմ կկարողանամ օգնել թիմին ավելի առաջ գնալ",-ասել է Օ'Նիլը:
|