"Մանչեսթեր Յունայթեդի" նախկին կիսպաշատպան Օուեն Հարգրիվզը, ով ստացել է ազատ խաղացողի կարգավիճակ, կարող է հայտնվել "Վեստ Բրոմվիչում": Թիմի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հայտարարել է, որ կցանկանար ձեռք բերել Անգլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպանին. "Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հարգրիվզը վերականգնվել է վնասվածքներից, մենք դեմ չէինք լինի ձեռք բերել այս ֆուտբոլիստին",-ասել է Հոջսոնը:
|