Home » 2011 » Մարտ » 3 » Օուեն Հարգրիվսը կլքի "Յունայթեդը"
15:54
Օուեն Հարգրիվսը կլքի "Յունայթեդը"
Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" ղեկավարությունը պատրաստվում է հրաժեշտ տալ անգլիացի կիսապաշտպան Օուեն Հարգրիվզին:
Հիշեցնենք, որ Հարգրիվզը "Յունայթեդ" էր տեղափոխվել 2007 թվականի ամռանը` շուրջ մեկ տարվա բանակցություններից հետո: Անգլիական ակումբը կիսապաշտպանի համար վճարել էր 17 մլն. եվրո: Ֆերգյուսոնը այն ժամանակ համառորեն ցանկանում էր գնել Հարգրիվզին` նրա մեջ տեսնելով ապագա Ռոյ Քինին: Անգլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպանի առաջին մրցաշրջանը "Մանչեսթերում" հաջող ստացվեց. Հարգրիվզը հաղթեց Անգլիայի առաջնությունում և "Չեմպիոնների լիգայի" խաղարկությունում: Սակայն անգլիացի ֆուտբոլիստը վնասվածք ստացավ 2008-2009 մրցաշրջանի սկզբում: Նախ վիրահատվեց Օուենի աջ ծունկը, ապա` ձախ: Այս մրցաշրջանում Հարգրիվզը խաղադաշտ էր դուրս եկել նոյեմբերի 6-ին` "Վուլվերհեմփթոնի" դեմ կայացած հանդիպման ժամանակ, սակայն խաղադաշտում նա կարողացավ մնալ հաշված րոպեներ` հերթական վնասվածքի պատճառով խաղացողը մինչև հիմա դուրս չի եկել խաղադաշտ:
29-ամյա ֆուտբոլիստի կարիերան "Յունայթեդում" կարծես մոտեցավ ավարտին: Միայն ավելացնենք, որ խաղացողը կտեղափոխվի այլ ակումբ ազատ խաղացողի կարգավիճակով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 506 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0