Home » 2012 » Օգոստոս » 11 » Օզբիլիս. "Պատրաստ եմ աճել թիմի հետ"
16:58
Օզբիլիս. "Պատրաստ եմ աճել թիմի հետ"

 Հոլանդական "Այաքսի" արդեն նախկին և Հայաստանի ազգային ընտրանու կիսապաշտպան Արազ Օզբիլիսն արդեն իսկ իր առաջին մարզումն է անցկացրել Կրասնոդարի "Կուբանի" կազմում: Բացի այդ` ֆուտբոլիստը լրագրողներին պատմել է իր առաջին տպավորությունների մասին, ինչպես նաև պատասխանել ակումբի պաշտոնական կայքի թղթակցի հարցերին:
 - Ես շատ ուրախ եմ, որ տեղափոխվել եմ Ռուսաստան և հանդես եմ գալու "Կուբանի" կազմում: Ինձ թվում է, որ սա շատ լավ թիմ է, որը կարող է աճել ու իր առջև մեծ նպատակներ դնել: Ես տեսել եմ թիմի մի քանի ելույթներ, և ուրախությամբ նկատել եմ, որ ակումբի 30 հազարանոց մարզադաշտը գրեթե միշտ լեփ-լեցուն է լինում: Ակումբը լ
ավ մարզադաշտ ունի` որակյալ խոտածածկով: Այսպիսի դաշտի հիմնական որակական հատկանիշն այն է, որ նման մարզադաշտում հանդես գալն օգնում է տեխնիկապես զարգացած ֆուտբոլիստին` ցուցադրելու իր բոլոր հնարավորությունները: Գումարած այս ամենին լեփ-լեցուն տրիբունաները, և ֆուտբոլային հիանալի մթնոլորտը երաշխավորված կարելի է համարել:
 - Նախկինում եղե՞լ եք Ռուսաստանում:
 - Այո՛, երբ մենք հանդես էինք գալիս Մոսկվայի "Սպարտակի" դեմ: Հիշողությանս մեջ մնացել է այն, որ այստեղ շատ ցուրտ էր:
 - Գլխավոր մարզիչ Պետրեսկուի աշխատանքն ինչո՞վ է տարբերվում "Այաքսի" մարզումներից:
 - Հոլանդիայում ավելի շատ են մտածում հարձակման մասին, քանի որ այդ առաջնություն ավելի շատ տեխնիկապես ուժեղ թիմերն են հաղթում, մարզումների ժամանակ լուրջ ուշադրություն են դարձնում գրոհներին և գնդակով արագ տեղաշարժերին: Այստեղ, արդեն տեսանելի է, որ շեշտը դրվում է ֆիզիկական պատրաստվածության վրա, թիմերն ավելի ուժային ֆուտբոլ են խաղում: Ամեն դեպքում` ֆուտբոլն ամենուրեք նույնն է: Գլխավորը գոլերն են և հաղթանակները, ուստի հարմարվելու հետ կապված որևէ խնդիր չեմ տեսնում:

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 351 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0