Մադրիդի "Ռեալի" և Գերմանիայի ազգային հավաքականի առանցքային կիսապաշտպան Մեզութ Օզիլը օրերս կայացած Դորտմունդի "Բորուսիայի" հետ խաղից հետո լրագրողներին ասել է, որ ներկա "Դորտմունդի "Բորուսիան" այն թիմերից մեկն է, որը կարող է հաղթել "Չեմպիոնների լիգայի" այս մրցաշրջանում. "Նրանք բավականին հզոր թիմ ունեն և, ի վերջո, ամենից կարևորը Գերմանիայի չեմպիոն դառնալը երկու անգամ պատահական լինել չի կարող: Նախորդ տարվա փորձը նույնպես օգնում է ներկայիս դորտմունդցիներին ցուցադրել իրենց մաքսիմալ լավագույն խաղը, ինչն իրոք հզոր բան է":
|