10:32 Ո՛չ Ռոմանը, ո՛չ էլ Խորենը չեն խաղացել | |
Ռուսական "Պրեմիեր լիգայի" առաջնության 22-րդ տուրում մոսկովյան "Դինամոն" սեփական հարկի տակ նվազագույն 1-0 հաշվով առավելության հասավ "Ռոստովի" նկատմամբ ու մրցաշարային աղյուսակում բարձրացավ արդեն 5-րդ հորիզոնական: Այս անգամ էլ մեր ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին "Դինամոյի" պահեստայինների թվում էր, սակայն կրկին ասպարեզ դուրս չեկավ: Իր հերթին "Ռոստովի" կազմում բացակայում էր վնասվածքից միայն վերջերս շարք վերադարձած Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուն՝ 21-ամյա կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, ով դեռ այս հանդիպման նախօրեին մասնակցել էր երկու թիմերի երիտասարդական կազմերի հանդիպմանը: Հավելենք, որ Ռոման Բերեզովսկիի "Դինամոն" ապրիլի 5-ին՝ 23-րդ տուրում Պերմում կհյուընկալվի "Ամկարին", իսկ ահա Բայրամյանի "Ռոստովն" էլ ապրիլի 6-ին սեփական հարկի տակ կընդունի Յուրա Մովսիսյանի "Սպարտակին":
| |
|
Total comments: 0 | |