Home » 2012 » Հունիս » 5 » Ո՞վ կստանա Golden Foot մրցանակը
13:03
Ո՞վ կստանա Golden Foot մրցանակը
 Golden Foot ամենամյա մրցանակաբաշխության կազմակերպիչները պաշտոնապես հայտարարել են այն 10 ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր հավակնում են այս մրցանակին արժանանալուն: Այս տարի հենց այս մրցանակին 10 հավակնորդներից 4-ը ներկայացնում են Իսպանիայի առաջնությունը, 4-ը` Իտալիայի առաջնությունը, իսկ մեկական ֆուտբոլիստներ էլ ներկայացնում են Անգլիան և Արաբական Միացյալ Էմիրությունները, ընդ որում` Անգլիան ներկայացնողն այլևս հանդես չի գալիս "Պրեմիեր լիգայում": Իսպանիայի ներկայացուցիչներն են` Իկեր Կասիլյասը (Մադրիդի "Ռեալ"), Ռիկարդո Կական (Մադրիդի "Ռեալ"), Կառլես Պույոլը ("Բարսելոնա"), Չավին ("Բարսելոնա"), Իտալիան ներկայացնում են` Զլատան Իբրահիմովիչը ("Միլան"), Կլարենս Սեեդորֆը ("Միլան"), Անդրեա Պիրլոն ("Յուվենթուս"), Ջանլուիջի Բուֆֆոնը ("Յուվենթուս"), իսկ ահա Անգլիան և ԱՄԷ-ն ներկայացնում են` Դիդյե Դրոգբան (նախկինում հանդես է եկել "Չելսիում") և Ռաուլը ("Ալ-Սադդ"):
    Հավելենք, որ այս մրցանակը տրվում է 29-ը տարին լրացած այն ֆուտբոլիստին, ով տվյալ մրցաշրջանում նպաստ է ունեցել ֆուտբոլի զարգացման գործում:
     Հիշեցնենք, որ նախորդ տարի այս մրցանակին արժանացել է "Մանչեսթեր Յունայթեդի" ուելսցի կիսապաշտպան Ռայան Գիգզը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 500 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0