13:00 Ոչ վաղ անցյալը կրկին կարող է կրկնվել | |
Մալազիական The Malay Mail պարբերականը հաղորդում է, որ անգլիական "Մանչեսթեր Յունայթեդը" և կատալոնական "Բարսելոնան" կարող են ևս մեկ անգամ իրար հետ հանդիպել, սակայն այս անգամ այդ հանդիպումը կկրի ընկերական բնույթ: Նշվում է, որ այդ հանդիպումը կայանալու դեպքում տեղի կունենա ամռանն այս երկու ակումբների ասիական տուռնեի ժամանակ: Ներկայումս Մալազիայի ներկայացուցիչներն այս հարցով բանակցություններ են վարում թե անգլիական, թե կատալոնական գրանդի հետ: Վերոնշյալ պարբերականը մեջբերում է մալազիական կողմի ներկայացուցչի խոսքերը. "Երկու ակումբների հետ էլ ներկայումս բանակցություններ ենք վարում: Ներկայիս դրությամբ "Մանչեսթեր Յունայթեդի"` Մալազիա ժամանումն ավելի հավանական է, սակայն չեմ կարող ասել, որ անգլիական գրանդը հաստատապես համաձայն է":
| |
|
Total comments: 0 | |