Home » 2012 » Մայիս » 17 » Օուենը հեռանում է "Յունայթեդից", իսկ գո՞ւցե ֆուտբոլից
14:29
Օուենը հեռանում է "Յունայթեդից", իսկ գո՞ւցե ֆուտբոլից
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" 32-ամյա խաղացող Մայքլ Օուենը հայտարարել է, որ ակումբը չի շարունակի իր հետ համագործակցել, ու նոր պայմանագիր չի կնքվելու: "Գլխավոր մարզիչն ինձ անկեղծորեն ասաց, որ ղեկավարությունը չի պատրաստվում ինձ նոր պայմանագիր առաջարկել: Ես ըմբոշխնել եմ այս ֆանտաստիկ թիմում անցկացրածս երեք տարիները: Ուզում եմ շնորհակալություն հայտնել թիմի խաղացողներին, երկրպագուներին ու ցանկանալ նրանց ամենայն բարիք ապագայում: Այժմ ես պլանավորում եմ հանգստանալ և ընթացքում էլ մտածել իմ հաջորդ տեղափոխության մասին: Հաստատ չեմ հեռանա ֆուտբոլից, քանի որ դեռ շատ երիտասարդ եմ",- գրել է ֆուտբոլիստը Twitter-ի իր էջում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 481 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0