Home » 2013 » Հունվար » 13 » "Ոսկե գնդակը" Մեսսիին անարդա՞ր կերպով է հասել
09:27
"Ոսկե գնդակը" Մեսսիին անարդա՞ր կերպով է հասել
 Հանրահայտ Al-Jazeera հեռուստաալիքը վստահորեն պնդում է, որ աշխարհի լավագույն խաղացողին որոշելու ընթացքում բազում անճշտություններ են եղել: "Ոսկե գնդակ" մրցանակի հավակնորդներին քվեարկելիս Չեխիայի ընտրանու կիսապաշտպան Թոմաշ Ռոսիցկին ու Բրազիլիայի հավաքականի պաշտպան Տիագո Սիլվան (Խմբ. հանդիսանում են իրենց հավաքականների ավագները) ձայն չեն տվել Լեո Մեսսիի օգտին: Թեև երկու խաղացողներն իրենց ձայնը տվել են այլ ֆուտբոլիստների, սակայն ՖԻՖԱ-ում այն հաշվել են հօգուտ Մեսսիի: Իր հերթին ՖԻՖԱ-ն արդեն իսկ պաշտոնապես հերքել է գրեթե ամենուր մարզական մամուլում տարածված բոլոր այս լուրերը. "Սրանք կեղծ լուրեր են: Մեզ արդեն հոգնեցրել են նման լուրերով: Մենք համապատասխան ստուգումներ են իրականացրել և կարող ենք ապացուցել, որ խաղացողները քվեարկել են հենց այն մարդու օգտին, որը հրապարակվել է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում: Բոլոր տվյալները այդ ցանկում ճիշտ են: Ամեն մեկը թող ինքը որոշի, թե ինչու լավ չեն հիշում` ում օգտին են քվեարկել` տալով իր ձայնը: ՖԻՖԱ-ում ամեն բան անցել է արդար, առանց կեղծումների",- ասվում է հաղորդագրության մեջ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 411 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0