19:39 "Ուդինեզեն" Սանչեսի հարցով համագործակցում է միայն "Բարսելոնայի" հետ | |
Իտալական մամուլը տեղեկացնում է, որ "Ուդինեզեի" ղեկավարությունն իրենց առաջատար հարձակվող Ալեքսիս Սանչեսին վաճառելու հարցով, ով այժմ Չիլիի ընտրանու հետ մեկտեղ հանդես է գալիս "Ամերիկայի գավաթում", համագործակցում է միայն իսպանական "Բարսելոնայի" հետ: Իտալական հեղինակավոր Football Italia ռադիոկայանը մեջբերում է "Ուդինեզեի" նախագահի խոսքերը. "Մենք պատրաստվում ենք "Բարսելոնայի" հետ բանակցություններն ավարտին հասցնել: Չենք ցանկանում միանգամից մի քանի ակումբների հետ բանակցություններ վարել: Մեկ շաբաթից մենք կհանդիպենք կատալոնացիների ներկայացուցիչների հետ և Սանչեսի տրանսֆերի հարցում մանրամասնություններ կմցնենք: Կարող եմ ասել, որ բանակցությունները շատ ծանր են ընթանում":
| |
|
Total comments: 0 | |