Home » 2011 » Օգոստոս » 26 » ՈՒԵՖԱ-ի կարծիքով նախորդ տարի Եվրոպայում լավագույնը Մեսսին է
19:56
ՈՒԵՖԱ-ի կարծիքով նախորդ տարի Եվրոպայում լավագույնը Մեսսին է
 Երեկ Մոնակոյում կայացած "Չեմպիոնների լիգայի" ընտրական փուլի վիճակահանության ավարտից հետո տեղի է ունեցել Եվրոպայում 2010/11թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի որոշումն ըստ ՈՒԵՖԱ-ի: Եվրոպայում լավագույնին որոշելու համար հարցմանը մասնակցել են արարողությանը ներկա գտնվող 53 լրագրողներ, ովքեր ներկայացնում էին եվրոպական ֆուտբոլային միության մեջ մտնող երկրները: Թեկնածուները 3-ն էին. Լիոնել Մեսսի և Չավի Հերնանդես (երկուսն էլ ներկայացնում են կատալոնական "Բարսելոնան") ու Քրիշտիանո Ռոնալդու (Մադրիդի "Ռեալի" միակ ներկայացուցիչը): Արդյունքում լավագույն ֆուտբոլիստ ընտրվեց "այլմոլորակային" Մեսսին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 457 | Added by: Hayk | Tags: ՈՒԵՖԱ, վիճակահանություն, Լիոնել Մեսսի, լրագրող, Քրիշտիանո Ռոնալդու, լավագույն ֆուտբոլիստ, Չեմպիոնների լիգա, Չավի Հերնանդես, Մոնակո, փուլ | Rating: 5.0/2
Total comments: 2