Home » 2013 » Հունվար » 7 » ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի ամանորյա ուղերձը
12:32
ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի ամանորյա ուղերձը
ՈՒԵՖԱ-ի գործունեության մի հիասքանչ տարի է մոտենում իր ավարտին: Խորը իմաստով մենք կատարել ենք մեր պարտականությունները և այդ ընթացքում հանդիպել ենք բազմաթիվ մարտահրավերների: Շնորհակալություն յուրաքանչյուրին` գործադրած ջանքերի համար: Եվրոպայի ֆուտբոլի մեծ ընտանիքը իր ապագային է նայում խաղաղությամբ: Անցյալի կոնֆլիկտները եկել են խաղաղ համաձայնության. ընկերությունները, ակումբները, լիգաները և բոլոր խաղացողները սովորել են համապատասխանեցնել տեսակետները բոլորի հետաքրքրությունների հետ: Երկխոսությունը աջակիցների հետ մտել է նոր, դրական փուլ: Մենք նաև հաջողությունների ենք հասել դժվարին դրությունում` ֆուտբոլը պաշտպանելով ամբողջ Եվրոպայի վրա ազդող ճգնաժամից: ՈՒԵՖԱ-ի "ԵՎՐՈ 2012"-ը անորոշությունից զրկվեց, և միակ ճանապարհը հաղթանակն էր, որը և վերջիվերջո եղավ: Գալիք այս տարում մենք պետք է նպաստենք ֆուտբոլի մասսայական զարգացմանը, ֆուտբոլի, որը խաղում են մեր հասարակության բոլոր անկյունների երիտասարդները, որոնք ուղղակի զվարճանում են հարվածելով գնդակին՝ մոռանալով առօրյա կյանքի պայքարը և դժվարությունները:
   Մենք կարող ենք հպարտ լինել այն աշխատանքով, որը ձեռք ենք բերել, և այն ուղով, որով մենք անցել ենք միասին: Ֆուտբոլում ամեն ինչ չէ, որ վարդագույն է, բայց ես համոզված եմ, որ մեր ֆուտբոլային այս մեծ ընտանիքով պատրաստ կլինենք դիմակայել վտանգներին, որոնք կարող են այսօր սպառնալ աշխարհի ամենագեղեցիկ մարզական խաղին: Ինձ մնաց միայն մաղթել Ձեզ բոլորին ուրախ Սուրբ ծնունդ և երջանիկ ու բարգավաճ 2013 թվական:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 360 | Added by: Arm | Rating: 5.0/1
Total comments: 0