Home » 2011 » Հուլիս » 26 » ՈւԵՖԱ-ն տուգանել է Ռումինիային
13:16
ՈւԵՖԱ-ն տուգանել է Ռումինիային
 ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ վերջինս որոշում է կայացրել տուգանել Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիային այն պաստառի համար, որը բարձրացնելով ռումինացի երկրպագուները աջակցություն էին հայտնում ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող գեներալ Ռադկո Մլադիչին: Նշվում է, որ Բուխարեստում կայացած Եվրո2012-ի շրջանակներում Բոսնիայի ընտրանու հետ կայացած ընտրական խաղում երկրպագուները տրիբունաներում կախել էին պաստառ, որտեղ գրված էր. "Ազատություն Մլադիչին": Այս գրության համար ՌՖՖ-ն ՈւԵՖԱ-ին կվճարի 21.5 հազար դոլլար տուգանք:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 495 | Added by: Hayk | Tags: Ռադկո Մլադիչ, գեներալ, Բուխարեստ, ՈՒԵՖԱ, տուգանք, Բոսնիա, Ազատություն Մլադիչին, Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիա, ՌՖՖ, Եվրո2012 | Rating: 5.0/1
Total comments: 0