Home » 2012 » Մարտ » 9 » Ուեսլի Սնեյդերը ցանկանում է տեղափոխվել Անգլիա
19:30
Ուեսլի Սնեյդերը ցանկանում է տեղափոխվել Անգլիա
Հոլանդացի հանրաճանաչ կիսապաշտպանն ամառային այս տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկանում է տեղափոխվել անգլիական "Պրեմիեր լիգա": Այս մասին հայտարարել է անձամբ ֆուտբոլիստը. տեղեկացնում է goal.com հանրահայտ սպորտային կայքը:
     Հարկ է նշել, որ Ուեսլի Սնեյդերը վերջին երկու տարիների ընթացքում "Մանչեսթեր Յունայթեդի" գլխավոր տրանսֆերային նպատակն էր, սակայն այդպես էլ այդ տրանսֆերը չկայացավ: Բացի "Յունայթեդից", խաղացողի նկատմամբ շատ լուրջ հետաքրքրություն են ցուցաբերում "Չելսին" և "Մանչեսթեր Սիթին": Իսկ ահա Սանկտ-Պետերբուրգի "Զենիթի" վերջերս կատարած առաջարկը Սնեյդերը մերժեց փետրվարի 24-ին, երբ փակվում էր ձմեռային տրանսֆերային պատուհանը Ռուսաստանում:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 456 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0