Home » 2011 » Ապրիլ » 1 » Ռունի. "Բոլոր թիմերը վախենում են հյուընկալվել "Օլդ Թրաֆֆորդում"
14:39
Ռունի. "Բոլոր թիմերը վախենում են հյուընկալվել "Օլդ Թրաֆֆորդում"
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" և Անգլիայի ազգային հավաքականի հիմնական հարձակվող Ուեյն Ռունին բրիտանական Inside United պարբերականին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ բոլոր մեծ թիմերը վախենում են հյուրընկալվել "Օլդ Թրաֆֆորդ". "Մենք տնային հանդիպումներից առաջ միշտ ունենում ենք հոգեբանական լուրջ առավելություն: Երբ դեռևս Էվերտոնի ֆուտբոլիստ էի, Օլդ Թրաֆֆորդում խաղալիս մի տեսակ վախ կար իմ և իմ խաղընկերների մեջ: Հարազատ մարզադաշտում մեր երկրպագուները մեզնից միշտ հաղթանակ են ակնկալում` անկախ այն բանից, թե ով է մեր մրցակիցը. սա է մեր թիմի առավելությունը",-ասել է "Շրեկը":
Նշենք, որ "Յունայթեդն" այս մրցաշրջանում` "Անգլիական Պրեմիեր լիգայի" շրջանակներում, 45 հնարավորից վաստակել է 43 միավոր:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 537 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 2