Home » 2011 » Մայիս » 5 » Ուիլշերը չի պատրաստվում հանգստանալ
23:03
Ուիլշերը չի պատրաստվում հանգստանալ

 Լոնդոնի "Արսենալի" երիտասարդ անգլիացի կիսապաշտպան Ջեք Ուիլշերը խոստացել է մեկնել մինչև 21տ. աշխարհի առաջնությանը։ Երեքշաբթի Անգլիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ստյուարտ Պիրսը, չնայած այն փաստին, որ "Արսենալի" մարզիչը դեմ է եղել, ընդգրկել է երիտասարդ կիսապաշտպանին 40 հոգուց բաղկացած նախնական ցուցակում։

Ֆրանսիացի մասնագետը համոզված է, որ Ուիլշերը չպետք է հրավիրվի երիտասարդական հավաքական այն բանից հետո, երբ դարձել է իր թիմի հիմնական կազմի խաղացող։ "Արսենալի" մարզիչը կարծում է նաև, որ 19-ամյա ֆուտբոլիստի օրգանիզմը կարող է չդիմանալ այդպիսի ծանրաբեռնվածության, քանի որ  մրցացրջանի ընթացքում Ուիլշերն արդեն 52 հանդիպում է անցկացրել ակումբի և հավաքականների կազմում։

Ինքը` Ուիլշիրը, չի պատրաստվում հանգիստ խնդրել: Վերջինս հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ եթե իրեն կանչեն, ապա նա ուրախությամբ երիտասարդական հավաքականի հետ կմեկնի աշխարհի առաջնությանը. "Ես երբեք չեմ հրաժարվի իմ երկրի պատիվը բարձր պահելուց",-ասել է Ուիլշերը 4-4-2.com ինտերնետային կայքին։

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 438 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0