Լոնդոնի "Արսենալի" անգլիացի 20-ամյա երիտասարդ կիսապաշտպան Ջեկ Ուիլշերը ստիպված է լինելու դեռևս օգոստոսի սկզբին ստացած վնասվածքի պատճառով ևս երկու շաբաթ հետևել "զինագործների" խաղին միայն դիտորդի կարգավիճակով: Այս առիթով լոնդոնցիների մարզիչը ոչ մի մտահոգություն դեռևս չունի, քանի որ պատրաստվում է մոտակա 5 օրվա ընթացքում կիսապաշտպանությունում խաղացող ֆուտբոլիստների ձեռք բերել: "Չեմ կարող ճշգրիտ ասել, թե երբ Ուիլշերը կվերադառնա",-միայն այս է ասել Վենգերը:
|