06:30 Ուիլյամ Գալլասը լոնդոնյան թիմերի «խելագար» | |
Լոնդոնի "Տոտենհեմի" ֆրանսիացի բազմափորձ պաշտպան Ուիլյամ Գալլասը մոտ օրերս կարող է հայտնվել "Քուինզ Պարկ Ռեյնջերս" լոնդոնյան ակումբում, ընդ որում` "Տոտենհեմի" ղեկավարությունն էլ պատրաստ է անգամ անվճար բաց թողնել իր խաղացողին: Միակ խանգարիչ հանգամանքը ֆուտբոլիստի ցանկությունն է, ինչն էլ ֆինանսական խնդրի հետ է կապված. Գալլասը դեռևս չի ցանկանում ավելի ցածր աշխատավարձ և "ՔՊՌ"-ից պահանջում է շաբաթական շուրջ 60 հազար ֆունտ: Եթե, այնուամենայնիվ, ֆուտբոլիստին հաջողվեց տեղափոխվել "ՔՊՌ", ապա դա թիմը կլինի 4-րդ լոնդոնյան ակումբը, որտեղ խաղալու է բազմափորձ ֆրանսիացին. նախկինում նա հանդես է եկել "Չելսիում", "Արսենալում" և, իհարկե, ներկայիս թիմում` "Տոտենհեմում":
| |
|
Total comments: 0 | |