10:36 Ուկրաինայի մասին գովազդը կմեկնարկի սեպտեմբերից | |
Ուկրաինայի ենթակառուցվածքի փոխվարչապետ Բորիս Կոլեսնիկովը հայտնել է, որ սույն տարվա սեպտեմբերի 1-ին կմեկնարկի Ուկրաինայի գովազդը միջազգային ԶԼՄ-ներում "Եվրո 2012"-ից առաջ: Նշենք, որ 2012թ.-ի Եվրոպայի առաջնության հանդիպումները կկայանան 4 լեհական և 4 ուկրաինական քաղաքներում: Ուկրաինայում այդ խաղերը կհյուրընկալեն Կիևը, Դոնեցկը, Խարկովը և Լվովը: Հիշեցնենք, ոչ առաջին գովազդային տեսահոլովակը Ուկրաինայում ներկայկացվել էր նախորդ տարվա աշնանը: Գովազդը պատմում է Ուկրաինա առաջին անգամ ժամանած զբոսաշրջիկների մասին: Հիմքում երեկոյան Կիևի, Լվովի, Դոնեցկի և Խարկովի տեսարաններն են, Կարպատների և Ղրիմի բնությունը: Գովազդն արդեն սկսել են հեռարձակել եվրոպական Euronews և Eurosport հեռուստաալիքները: Հանդես գալով տարածաշրջանային ԶԼՄ-ների լրագրողների ազգային սեմինարի ժամանակ Կոլեսնիկովն ասել է. "Լայնածավալ գովազդային գործունեությունը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին: Այս գործընթացն ավելի լայն զարգացում կստանա դեկտեմբերի 2-ին, երբ կայանա մասնակիցների վիճակահանությունը և պարզ դառնա, թե հատկապես որ երկրների վրա է անհրաժեշտ կենտրոնանալ":
| |
|
Total comments: 0 | |