Ուկրաինայի ֆուտբոլի առաջնության "Զարյա"-"Գովերլա" հանդիպման 26-րդ րոպեին հյուրերի թիմի հարձակման առաջատար Մակսիմ Շացկիխը կարողացավ դիպուկ իրացնել տուգանային հարվածը: Այս գնդակն էլ դարձավ ուկրաինացի ֆուտբոլիստի համար 124-րդը Ուկրաինայի անցած առաջնությունների պատմության մեջ, ինչը բավականին հետաքրքիր ռեկորդ է:
Այս կերպ՝ Մակսիմ Շացկիխը առաջ անցավ Կիևի "Դինամոյի" արդեն նախկին հարձակվող Սերգեյ Ռեբրովից՝ դառնալով ուկրաինական ֆուտբոլի միանձնյա ռեկորդակիրը:
|