Երեկ իսպանական "Պրիմերայի" շրջանակներում տեղի ունեցավ "Վալենսիա" - "Բարսելոնա" հանդիպումը, որն ավարտվեց 2-2 հաշվով: "Վալենսիայի" գլխավոր մարզիչ Ունայի Էմերին խաղից հետո ասել է. "Հանդիպման ընթացքում մենք երկու անգամ առջևում էինք հաշվի մեջ: Չնայած դրան, ոչ-ոքին արդարացի արդյունք էր: Մենք ոչնչի համար չենք զղջում":