Home » 2011 » Սեպտեմբեր » 25 » Ուոլքոթը վնասվածք է ստացել
06:44
Ուոլքոթը վնասվածք է ստացել

Լոնդոնի "Արսենալի" ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ իր թիմի անգլիացի հարձակվող Թեո Ուոլքոթը երեկվա "Բոլթոնի" հետ խաղում (Խմբ. խաղն ավարտվել է "զինագործների" հաղթանակով 3-0 հաշվով) ծնկի վնասվածք է ստացել: "Ուոլքոթը ծնկի վնասվածք է ստացել, և դեռ պարզ չէ, թե ինչքան ժամանակ կպահանջվի նրանից լիարժեքորեն վերականգնվելու համար: Ամեն դեպքում նա վաղը մանրազնին բուժզննում կանցնի ակումբի մարզաբազայում",- խաղից հետո ասել է Վենգերը Sky Sports լրատվամիջոցին տված հարցազրույցում:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 478 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0