20:05 Ուոլքոթը զայրանում է քննադատների խոսքերից | |
Անգլիական "Արսենալի" երիտասարդ ու անչափ տաղանդավոր եզրային հարձակվող Թեո Ուոլքոթը, վերջերս լսելով իր՝ խաղային անկման մասին մի շարք քննադատական ասեկոսներ, անչափ զայրացել է ու հանդես եկել պաշտոնական հայտարարությամբ: Ֆուտբոլիստը նշել է, որ իր երկար կարիերայի լավագույն տարիները դեռ առջևում են. այդ մասին խոսում է երիտասարդ տարիքը և ցուցադրած ֆուտբոլը: "Մարդիկ մոռանում են, որ ես ընդամենը 23 տարեկան եմ: Իհարկե, Լեո Մեսսին 23 տարեկանում արդեն երկու անգամ դարձել էր "Ոսկե Գնդակի" դափնեկիր, սակայն ես Լեո Մեսսի չեմ ու չեմ խաղում "Բարսելոնայի" պես թիմում: Իհարկե, սա չի նշանակում, թե ես ցանկանում եմ հեռանալ Անգլիայից, ուղղակի դժվար է տանել նման քննադատությունը: Ես թիմի հիմնական կազմի խաղացող եմ, իսկ դա արդեն շատ բանի մասին է խոսում",- զայրացած ասել է երիտասարդ անգլիացին:
| |
|
Total comments: 0 | |