Home » 2012»Օգոստոս»15 » "Ուոթֆորդի" մարզաշապիկին կլինի Football Manager խաղի նշանը
10:42
"Ուոթֆորդի" մարզաշապիկին կլինի Football Manager խաղի նշանը
Անգլիական "Չեմպիոնշիփում" հանդես եկող "Ուոթֆորդ" ակումբի ղեկավարությունը օրերս բավական հետաքրքիր պայմանագիր է ստորագրել համակարգչային խաղեր արտադրող SEGA և Sports Interactive ընկերությունների հետ: Համաձայն նոր կնքված այդ պայմանագրի` հայտնի ընկերությունների կողմից արտադրվող Football Manager խաղի նշանը միշտ կլինի "Ուոթֆորդի" մարզահագուստի վրա: Լոնդոնյան ակումբը պարտավոր է թե հյուրընկալվելիս, թե սեփական դաշտում խաղալիս կրել նկարում պատկերված մարզաշապիկը: Թե ֆինանսական ինչ փոխհատուցում կստանա դրա դիմաց "Ուոթֆորդը", դեռևս դժվար է ասել: