Երեկ ավարտվեց "Ամերիկայի գավաթի" խաղարկությունը. եզրափակիչ խաղում մրցեցին Պարագվայի և Ուրուգվայի ազգային հավաքականները: Խաղից առաջ այս դիմակայության ֆավորիտ միջազգային բուքմեյքերական գործակալությունները համարում էին ուրուգվայցիներին, ովքեր էլ
կարողացան վստահ հաղթանակ տանել մի տեսակ խամրած մրցակցի նկատմամբ: Եզրափաչում Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստներն ամբողջ հանդիպման
ընթացքում տարածքային և խաղային մեծ առավելություն ունեին, որն էլ նյութականի վերածեցին Լուիս
Սուարեսի և Դիեգո Ֆոռլանի անհատական բարձր վարպետության շնորհիվ: Նախ խաղի հաշիվը գեղեցիկ կերպով բացեց անգլիական "Լիվերպուլի" 7 համարը` Լուիս Սուարեսը, ապա իր հաշվին դուբլ գրանցեց ուրուգվայցիների թիմի ավագը: Այսպիսով` Ուրուգվայը 15-րդ անգամ տիրացավ Ամերիկայի գավաթին` սահմանելով յուրատեսակ ռեկորդ այս մրցանակի պատմության ընթացքում:
|