13:09 Փաստորեն, "Մանչեսթեր Սիթիին" նաև մերժում են | |
Բրիտանական հեղինակավոր Sky Sports լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ եթե վերջին ժամանակներս համարյա ոչ մի ակումբ չէր մերժում "Մանչեսթեր Սիթիի" առաջարկը, հայտնվել է մի համեստ ակումբ, որի ղեկավարությունը մեծ կամքի ուժ է դրսևորել` մերժելով հարուստ "քաղաքայիններին": Նշվում է, որ այդ "հզոր" ակումբն է "Սիգման", ով չի ցանկացել վաճառել իր 19-ամյա կիսապաշտպան Թոմաս Օլոմուցին: Ֆուտբոլիստի գործակալը հայտարարել է, որ Թոմասը որոշում է կայացրել կարիերան շարունակել ոչ թե որևէ գրանդ ակումբում, այլ համեստ "Սպարտայի" կազմում, որպեսզի կարողանա հետագա տարիների ընթացքում ստաբիլ խաղ ցույց տալ: Մասնավորապես գործակալն ասել է. "Անգլիայի և Գերմանիայի մի քանի գրանդներ ցանկանում էին ձեռք բերել Թոմասին: Նրանց թվում էր նաև "Մանչեսթեր Սիթին": Խաղացողի տարիքը նշում է, որ նա պետք է հանդես գա ավելի բարձր մակարդակի առաջնությունում, բայց ոչ Անգլիայում, Իսպանիայում կամ էլ Գերմանիայում: Հենց այդ պատճառով էլ մենք ընտրեցինք "Սպարտան":
| |
|
Total comments: 0 | |