Home » 2011 » Հունիս » 15 » Փոլ Սքոուլզ. "Ֆերգյուսոնը ցանկանում էր, որ ես մնայի"
23:47
Փոլ Սքոուլզ. "Ֆերգյուսոնը ցանկանում էր, որ ես մնայի"
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" անգլիացի հենակետային կիսապաշտպան Փոլ Սքոուլզը, ով անգլիական "Պրեմիեր լիգայի" 2010-2011թթ.-ների ավարտվելուն պես ավարտեց կարիերան, լրագրողներին պատմել է, որ "կարմիր սատանաների" գլխավոր մարզիչ շոտլանդացի Սըր Ալեքս Ֆերգյուսոնն իրեն գրեթե համոզել էր չավարտել կարիերան: Փոլը կարիերան ավարտեց այն ժամանակ, երբ "մանկունյացիները" նվաճեցին իրենց համար պատմական 19-րդ տիտղոսը: Բրիտանական Sky Sports հեռուստաընկերությանը պատկանող պարբերականը մեջբերում է Սքոուլզ-լեգենդի խոսքերը. "Ֆերգյուսոնը ցանկանում էր, որ ես մնայի և չավարտեի կարիերաս: Նա հաջորդ մրցաշրջանում պատրաստվում էր ինձ խաղադաշտ դուրս բերել 15-20 խաղ: Ես հիմնականում ավարտեցի կարիերաս, քանի որ մարզումների ժամանակ ես ոտքերիս հատվածում ցավեր ունեի: Ես որոշակի ազատ ժամանակ ստացա և այդ ընթացքում հասկացել եմ, որ չեմ կարող գալիք մրցաշրջանում այլևս բարձր մակարդակով խաղ ապահովել, այդ պատճառով էլ ավարտեցի կարիերաս":
Հիշեցնենք, որ գանգրահեր լեգենդը "մանկունյացիների" կազմում նվաճել է 2 "Չեմպիոնների լիգայի" գավաթ, 10 "Պրեմիեր լիգայի" չեմպիոնական գավաթ և 3 Անգլիայի գավաթ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 468 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0