Home » 2011 » Մարտ » 3 » "Փյունիկն" արդեն Հայաստանում է
09:13
"Փյունիկն" արդեն Հայաստանում է
Հայաստանի բարձրագույն խմբի չեմպիոն Երևանի "Փյունիկը" երեկ Թուրքիայում կայացող ուսումնամարզական հավաքի շրջանակներում իր վերջին ստուգողական-ընկերական հանդիպումն է անցկացրել՝ մրցելով Ուլյանովսկի "Վոլգայի" հետ։ "Փյունիկի" մամուլի քարտուղարությունից հայտնել են, որ հայկական ակումբը մրցակցին զիջել է 0-2 հաշվով։
Նշենք, որ "Փյունիկի" հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստներ այս հանդիպմանը չեն մասնակցել, մարզիչներն էլ առաջին անգամ փորձարկել են ռուս դարպասապահ Սերգեյ Բարսուկովին։
Վերջում նշենք նաև, որ "Փյունիկի" ֆուտբոլիստներն այսօր առավոտյան արդեն վերադարձել են Հայաստան և կնախապատրաստվեն  առաջնության անդրանիկ տուրի` մարտի 6-ին "Իմպուլսի" հետ կայանալիք  հանդիպմանը։

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 502 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0