Home » 2011 » Մարտ » 1 » "Փյունիկը" հրաժարվել է Դեսենկլոսի ծառայություններից
20:38
"Փյունիկը" հրաժարվել է Դեսենկլոսի ծառայություններից
Երևանի "Փյունիկը" հրաժարվել է ֆրանսիացի պաշտպան Նիկոլաս Դեսենկլոսի ծառայություններից: Թուրքիայում փորձաշրջան անցնող ֆուտբոլիստը չի արդարացրել մարզիչների սպասելիքները և արդեն հեռացել է հայկական ակումբից:
Հիշեցնենք, որ 21-ամյա Դեսենկլոսը ունիվերսալ պաշտպան էր, որ հանդիսանում էր ֆրանսիական "Մոնպելյեի" մարզադպրոցի սան, իսկ հետագայում հանդես էր եկել Միլանի "Ինտերում" և բելգիական "Էուպենում"։
Նշենք, որ ներկայումս "Փյունիկը" շարունակում է փորձարկել դարպասապահ Սերգեյ Բարսուկովին, ով վաղը կկարողանա մասնակցել Ուլյանովսկի "Վոլգայի" դեմ կայանալիք ստուգողական հանդիպմանը, իսկ "Փյունիկի" կիսապաշտպան Դավիթ Մանոյանը, ով նաև Հայաստանի հավաքականի խաղացող է, շարունակում է վերականգնողական կուրս անցնել Գերմանիայում։
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 520 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0