Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" ֆրանսիացի պաշտպան Պատրիս Էվրան լրջորեն է նախապատրաստվում Լոնդոնի "Արսենալի" դեմ կայանալիք հանդիպմանը. այս մասին նա հայտնել է բրիտանական ԶԼՄ-ներին. "Դեռևս
ոչինչ որոշված չէ առաջնությունում: Մենք պետք է հաղթենք մոտակա դժվարին
հանդիպումներում երկու լոնդոնյան թիմերին` "Արսենալին" և "Չելսիին": "Արսենալը" կարիք ունի բոլորին ապացուցելու, որ
կարող և ունակ է հաղթել առաջնությունում: Վիրավորված գազանն ավելի վտանգավոր է, և
"Արսենալի" համար սա կյանքի ու մահվան հանդիպում է լինելու, ես համոզված եմ":
|