Home » 2011 » Ապրիլ » 12 » Փիթեր Քրաուչ. "Վստահ եմ, որ լինելու ենք "Պրեմիեր լիգայի" լավագույն քառյակում"
21:34
Փիթեր Քրաուչ. "Վստահ եմ, որ լինելու ենք "Պրեմիեր լիգայի" լավագույն քառյակում"
 Անգլիական "Տոտենհեմի" անգլիացի հարձակվող Փիթեր Քրաուչը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի վերջին հատվածում իրենք մարտնչելու են "Մանչեսթեր Սիթիի" հետ "Պրեմիեր լիգայի" լավագույն քառյակում հայտնվելու համար (նշենք, որ "խթանները" "քաղաքացիներից" ետ են մնում 4 միավորով):
Անգլիական հեղինակավոր SkySports հեռուստաընկերության մամուլի ծառայությունը մեջբերում է Փիթերի խոսքերը. "Մինչև "Ռեալի" հետ պատասխան հանդիպումը բոլորս էլ գիտակցում էինք, որ "Սթոք Սիթիի" հետ կայանալիք հանդիպումը շատ մեծ նշանակություն է ունենալու առաջնության մրցաշարային աղյուսակի վրա: Մենք ցանկանում ենք մյուս մրցաշրջանում ևս հանդես գալ "Չեմպիոնների լիգայում", որի համար "Պրեմիեր լիգայի" ավարտից հետո պետք է հայտնվենք մրցաշարային աղյուսակի լավագույն քառյակում: "Չեմպիոնների լիգան" մեզ համար մեծ հնարավորություն էր ցույց տալու մեր խաղամակարդակը գրանդների հետ հանդիպումներում: Վստահ եմ, որ մյուս մրցաշրջանում ևս կարող ենք հանդես գալ այս հեղինակավոր մրցաշարում: Մենք վստահ ենք մեր ուժերին: Մեզ ևս մեկ անգամ սպասվում է դիմակայություն "Մանչեսթեր Սիթիի" հետ, որը վճռորոշ դեր կունենա մրցաշարային աղյուսակի վրա: Նախորդ մրցաշրջանում գրեթե ոչ ոք չէր հավատում, որ մենք կարող էինք առավելության հասնել "քաղաքաբնակների" նկատմամբ և նրանց փոխարեն հանդես գալ "Չեմպիոնների լիգայում": Ինչու՞ չէ, նույնը կարող ենք անել նաև այս մրցաշրջանում: Կարծում եմ, որ քանի դեռ մենք հետապնդողի դերում ենք գտնվում, մեր ուժերի վրա ոչ ոք չի հավատում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 479 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 3