Home » 2011 » Օգոստոս » 19 » "Փյունիկը" կրկին կորուստ է կրում
10:56
"Փյունիկը" կրկին կորուստ է կրում

 Ինչպես հայտում է Երևանի "Փյունիկի" պատոնական կայքը, Հայաստանի երիտասարդական հավաքականի եզրային կիսապաշտպան Արտակ Ալեքսանյանը հեռացել է Հայաստանի բազմակի չեմպիոնի ճամբարից: Ֆուտբոլիստի հետ փոխադարձ համաձայնությամբ խզվել է գործող պայմանագիրը: Արտակը որոշել է մեկնել Ռուսաստան: Նշենք, որ այս ամենի պատճառ է հանդիսացել խաղացողի և ակումբի ղեկավարության միջև անսպասելիորեն ծագած բարդ տարաձայնությունները:
Հավելենք, որ Արտակ Ալեքսանյանը ֆուտբոլային կարիերան սկսել է Մոսկվայի "Սպարտակի" մարզադպրոցում, իսկ 2009թ. տեղափոխվել է Երևանի "Փյունիկ", որտեղ մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո վերադարձել է Ռուսաստան, տեղափոխվել Եկատերինբուրգի "Ուրալ": Ռուսական ակումբում Ալեքսանյանը ծանր վնասվածքի պատճառով բավական քիչ ժամանակ է անցկացրել խաղադաշտում, իսկ 2011թ.-ի հունվարին կրկին վերադարձել է "Փյունիկ":
Նշենք նաև, որ Ալեքսանյանը Հայաստանի մինչև 19 և 21 տարեկանների հավաքականներում հանդես գալու փորձ ունի: Բացի այդ, ֆուտբոլիստն իր նորամուտն արդեն նշել էՀայաստանի ազգային հավաքականի կազմում:

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 447 | Added by: Hartsat | Tags: Փյունիկ, Արտակ Ալեքսանյան, Եկատերինբուրգի Ուրալ, Սպարտակ, Հայաստանի երիտասարդական հավաքական, չեմպիոն, եզրային կիսապաշտպան, Ռուսաստան | Rating: 5.0/2
Total comments: 0