Փարիզյան "ՊՍԺ"-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հերքել է այն շշուկները, ըստ որոնց` ինքը հետաքրքրություն է ցուցաբերում իտալական "Ինտերի" իտալացի հարձակվող Ջանպաոլո Պացցինիի ծառայություններով: Ֆրանսիական հեղինակավոր L`Equipe պարբերականը մեջբերում է իտալացի մասնագետի խոսքերը. "Մենք թիմում ունենք Օարոյին, ով ֆուտբոլիստ է հիանալի տվյալներով: Այդ պատճառով ցանկություն չունենք որևէ նոր հարձակվողի գնել, ում կարիքն ընդհանրապես չունենք: Մենք վստահում ենք Գիյոմին, և մեզ Պացցինին պետք չէ":
|