Home » 2011 » Օգոստոս » 25 » Պաչեկոն վերադարձավ Իսպանիա
18:36
Պաչեկոն վերադարձավ Իսպանիա
Կատալոնական "Բարսելոնայի" սանը, ով Անգլիա էր տեղափոխվել ուղիղ չորս տարի առաջ Ռաֆայել Բենիտեսի անմիջական միջնորդությամբ արդեն 20 տարեկան է և "Լիվերպուլի" առաջին թիմի կազմում անց է կացրել ընդամենը 14 խաղ: Եթե այսպես շարունակվեր, ապա տաղանդավոր հարձակվողի աստղ կարող էր մարել: Դանիել Պաչեկոն մարտ ամսին վարձավճարով տեղափոխվեց "Նորվիչ" և օգնեց այդ թիմին` մրցաշրջանի արդյունքներով դուրս գալու Անգլիայի "Պրեմիեր Լիգա": "Նորվիչի" կազմում երիտասարդ հարձակվողն անց էր կացրել 6 խաղ ու դարձել 2 գոլի հեղինակ:
Մադրիդի "Ատլետիկոն" վաճառելով իր առաջատար Սերիխո Ագուերոյին և այժմ էլ արդեն Դիեգո Ֆոռլանին գրեթե կորցրելիս, Դանիել Պաչեկոյին վարձակալել է մեկնարկող մրցաշրջանի համար, թեև հնարավորություն ունի մյուս մրցաշրջանում գնել խաղացողի տրանսֆերը` վճարելով 7 մլն եվրոյի փոխհատուցում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 453 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0