Home » 2011 » Սեպտեմբեր » 1 » "Պալերմոյի" գլխավոր մարզիչը պաշտոնանկ է արվել
18:02
"Պալերմոյի" գլխավոր մարզիչը պաշտոնանկ է արվել
 Իտալական մամուլը տեղեկացնում է, որ "Պալերմոն" Ստեֆանո Պյոլիին ազատել է զբաղեցրած պաշտոնից: Գլխավոր մարզչի պարտականություններն այժմ կկտարի երիտասարդական թիմի մարզիչ Դևիս Մանջիան: Ստեֆանո Պյոլին դարձավ "Ա Սերիայի" երկրորդ մարզիչը, ով աշխատանքը կորցրել է մրցաշրջանի սկզբում: "Պալերմոյի" մարզչի պաշտոնում նա երկու ամսից մի փոքր ավելի մնաց: Նախորդ մրցաշրջանում 45-ամյա մասնագետը օգնել է "Կիևոյին" խուսափել ավելի ցածր դիվիզիոն տեղափոխվելուց, իսկ հունիսին տեղափոխվել է "Պալերմո": Հեռացման պատճառներից մեկը դարձել է սիցիալիացիների անհաջողությունը "Եվրոպա լիգայի" երրորդ փուլում, երբ նրանք երկու խաղի արդյունքում զիջեցին շվեյցարական "Թունին":Հավելենք, որ առաջին մարզիչը, ով մրցաշրջանի մեկնարկից առաջ կորցրել էր աշխատանքը, Ռոբերտո Դոնադոնին էր, ով գլխավորում էր իտալական "Կալրյարին":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 436 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0