14:36 Պարդյուն հույս ունի Անգլիայի չեմպիոն դառնալ | |
Անգլիական "Նյուքասլի" գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն խոսել է, թե ինչ նոր սպասելիքներ ունի ինքը թիմից գալիք մրցաշրջանում և ինչ է ակնկալում իր առաջատար խաղացողներից: "Շեյք Տիոտեն իրոք հոյակապ խաղացող է: Նա դեռևս ինչ-որ մկանային խնդիրներ ունի, սակայն շուտով կապաքինվի ու կմիանա երիտասարդ թիմին: Գալիք շաբաթ օրը նա արդեն մեզ պետք կլինի, քանի որ մրցաշրջանն է մեկնարկում: Ֆաբրիսիո Կոլոչչինին նույնպես թեթև վնասվածք ունի, բայց նա արդեն մարզվում է ընդհանուր թիմի հետ: Մեր այս երիտասարդացած թիմը շարունակում է նաև համալրվել, ինչը նշանակում է, որ դեռ լուրջ նպատակներ ունենք: Եթե ամեն ինչ բարեհաջող դասավորվի, ապա կարելի է պայքարել անգամ չեմպիոնության համար: Մեր թիմի երիտասարդները դեռ աճում են թիմի հետ, ինչն էլ ամենից կարևորն է այս պահին: Հուսով եմ` լավ մեկնարկ կունենանք",- ասել է Ալան Պարդյուն:
| |
|
Total comments: 0 | |